Խոսնակ Լրատվականը կապ է հաստատել քոլեջի տնօրենի հետ, վերջինս շեշտել է, որ վենդետայի փորձեր չեն եղել։ Հանրային աղբյուրներից ճշտեցինք հետևյալը.
Պարզվում է՝ դեպքը նոր դեպք չէ։ Տեսանյութը նոր է հայտնվել համացանցում, որովհետև ծեծող տղան ազատ է արձակվել, և ծնողները հույս են ունեցել, որ հանրային արձագանքից իրավիճակը կփոխվի։ Ծեծողը ազատ է արձակվել, քանի որ իրավապահ համակարգում բարեկամ ունի։
Բուն թեման այն է, որ տուժող տղային ծաղրելու համար ասել են, թե իբր «քրդոջդ հետ ես քնում»։ Վերջինս հարվածել է ասողին, և հետագա կատարվածը դրա հետևանքն է։
Նշենք, որ Զորականի դպրոցի հեռախոսահամարը անհասանելի է։
