Ամուսինը խանդի պատճառով կնոջը կապել է ձիուց և քարշ տվել․ նա մահացել է

Ղազախստանում դատարանի առջև է կանգնել կնոջը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող տղամարդը, հաղորդում է «Կազինֆորմ»-ը։

Քննիչները պարզել են, որ ամուսինների միջև կոնֆլիկտի պատճառը խանդն է եղել, որի հետևանքով կինը լուրջ վնասվածքներ է ստացել։ Վիճաբանության ժամանակ մեղադրյալը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Մեղադրյալը խնդրել է փակ նիստ անցկացնել, սակայն նրա խնդրանքը մերժվել է։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 5-ին։

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին։ Կենցաղային վեճի ժամանակ ամուսինը դաժանորեն ծեծել է կնոջը, ապա կապել է նրան ձիուց և քարշ տվել տափաստանով մեկ։

Կինը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ ուղեղի այտուց, վերջույթների և կոնքի կոտրվածքներ։ Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, սակայն նրա հարազատները պնդում են, որ ավելի լուրջ մեղադրանք առաջադրվի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: