Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Գեորգի Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լիլիթ Մ․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Մանրամասն կարդալ ԱՅՍՏԵՂ
