Ե՛վ Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում, ուղղակի Նիկոլն իր դեմքը փրկելու համար փորձում է Սահմանադրության փոփոխությունը որպես երկրի ներքին պահանջ ներկայացնել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Սահմանադրական փոփոխությունների ողջ թնջուկն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում այն է, որ այստեղի կառավարիչը դա ուզում է ներկայացնել որպես իր նախաձեռնություն, իսկ Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ դա իր պահանջով է արվում:

Իրականության մեջ և´ Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում, ուղղակի Նիկոլն իր դեմքը փրկելու համար փորձում է Սահմանադրության փոփոխությունը որպես երկրի ներքին պահանջ ներկայացնել, ինչն ակնհայտորեն այդպես չէ:

Բաքվում հասկանում են կեղծ խաղաղասիրության դերը փաշինյանական իշխանության վերընտրության հարցում և փորձում են Սահմանադրական փոփոխությունների թեման շատ ավելի թանկ գնով ծախել. արանքում ինչ ընթացիկ պահանջ էլ ունեն` «սղցնում» են:

Հայ ժողովրդի համար փաստ է, որ հայաստանյան իշխանությունը զիջում է իր շահերն ու վերջին հաղթաթղթերը, որոնց վաստակելու հետ այս իշխանությունը որևէ առնչություն չունի էլ, իսկ Ադրբեջանը այս կառավարչին նսեմացնելու ճանապարհով ընդլայնում է իր ազդեցությունն ու հնարավորությունները»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: