Երբ Արա Այվազյшնը հրաժարшկան տվեց, գերիների հարցն արшգ լուծվեց. ԱԽ քարտուղшր

Եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել, «Ազատության» եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մատնանշելով, օրինակ, գերիների հարցը:

«Մայիսի 27-ից առաջ գերիների հարցը երկար ժամանակ չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցն արագ լուծվեց: Լինելով պաշտոնյա՝ նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշետրի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, չունենք: Երբ հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց հարցն արագ լուծելու», — ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ԱԳ նախկին նախարարը ստո՞ւմ էր՝ ԱԽ քարտուղար պատասխանեց, որ ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում էր: 

Գրիգորյանն ավելացրեց նաև.

«Նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցերը լուծելու, ավելի շատ քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծելու ցանկություն ուներ: Պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում