Այս հաճախականությամբ լվանալով ձեր գլուխը՝ վերջնականապես կազատվեք յուղոտ մազերից

Կախված ձեր տարիքից, առողջական վիճակից, գենետիկայից և այլ գործոններից`մազերի ճարպակալումն ունի իր ժամանակահատվածը, իսկ ճարպակալման պատճառը մաշկի մեջ գտնվող ճարպային գեղձերն են։

Թե որքան հաճախ կարելի է լվանալ վարսերը, բոլոր մարդկանց համար հնարավոր չէ նշել մեկ ժամանակահատված, սակայն կա մի կանոն, որն առանց բացառությունների վերաբերում է բոլորին` պետք չէ մազերը լվանալ ամեն օր։

Գլխի հաճախակի լվացումը մի շարք վնասներ կարող է հասցնել։ Լավագույն պատասխանը, որը կհամապատասխանի մարդկանց մեծ մասին, այն է, որ գլուխը հարկավոր է լվանալ երեք օրը մեկ։

Ամեն օր մազերը լվացող մարդիկ գուցե այս պատասխանը չափից դուրս ծայրահեղական կարող են համարել, սակայն պետք է հաշվի առնել, որ հաճախ լվացումը անպայմանորեն հանգեցնում է ճարպերի քանակի ավելացման:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում