Շիրակի մարզում 2–ամյա երեխա է մահացել. ավտոմեքենաներով խաղալիս պատահաբար կուլ էր տվել պտուտակ

HAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծնողների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը 2-ամյա տղա երեխա է։ Ոստիկանները պարզել են, որ երեխան տանը ժամը 11։00-ի սահմաններում խաղալիք ավտոմեքենաներով խաղալիս պատահաբար կուլ է տվել պտուտակ, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է և ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: