Բարեգործական հերթական նախագիծը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մեկնարկելուց հետո Հասմիկ Վիրաբյանին տարել են հակակոռուպցիոն կոմիտե և պահանջել, որպեսզի ասի, թե խաբել է Ծառուկյանին ու շորթել բարեգործությանն ուղղված գումարները։
Վիրաբյանի խոսքով՝ 2 ամիս գաղտնալսել են իրեն, ինչի մասին ինքն իմացել է միայն քննվող վարույթի շրջանակներում։
Նա նշում է՝ որ գործը զավեշտալի է, քանի որ պարոն Ծառուկյանն իրեն խաբված չի զգում, իսկ տրամադրված գումարի հետ կապված բոլոր գործողությունների մասին նա նախապես տեղեկացրել է Ծառուկյանին։
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում
