Հայաստանում ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»․ Արթուր Դանիելյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար։
Սա ավելի շատ է, քան Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքներին տրվամադրվող ընդհանուր տարեկան գումարը՝ միասին վերցրած։

Պետությունների, որտեղ կան թագավորներ, թագուհիներ, պալատներ, ավելի շատ պետական արարողություններ ու դարավոր միապետական ինստիտուտներ։

Ի դեպ՝ Հայաստանում դարերի կարևորագույն պատմություն ունեցող ինստիտուտը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է։
Հարց է առաջանում․

թագավորներ ունեցող երկրներում թագավորական ինստիտուտները ավելի քիչ են արժենում պետությանը,
մինչդեռ Հայաստանում՝ ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»։

Երբ պետության դարավոր ինստիտուտը գոյատևում է նվիրատվություններով ու հավատով,
իսկ ժամանակավոր իշխանական ապարատը՝ տասնյակ միլիոններով, ո՞վ է իրականում ծառայում պետությանը, և ո՞վ է պետությունը դարձրել սեփական «կարիգների» սպասարկման գործիք…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: