Մոռացեք կոտրվող և արհեստական եղունգների մասին՝ օգտագործելով այս խորհուրդները․ դուք ուղղակի կապշեք արդյունքից

Երկար, բնական եղունգները գրեթե բոլոր կանանց և աղջիկների համար երազանք են դարձել, քանի որ մի շարք պատճառներով դրանք հաճախ կոտրվում են։

Առաջարկում ենք մի քանի խորհուրդ, որոնց շնորհիվ դուք կմոռանաք կարճ եղունգների մասին՝ դրանք փոխարինելով արագ աճող և ամուր եղունգներով։

Սահմանափակեք քիմիական նյութերի հետ մատների շփումը: Լվացքի փոշիները, լվացող հեղուկները, կենցաղային քիմիական իրերը բացասաբար են ազդում Ձեր եղունգների վրա:

Ստեղծեք հարմար ձև Ձեր եղունգների համար, որոնք անհարմարություն չեն ստեղծի իրերի հետ շփվելիս: Ճիշտ ձևը նպաստում է եղունգների աճին: Դրա համար օգտագործեք մանր հատիկներով խարտոցներ: Ցանկալի կլինի օգտագործել ապակե կամ թղթե խարտոց: Մետաղյա խարտոցները վատագույն տարբերակն են:

Խոնավեցրեք եղունգների շուրջ եղած մաշկը: Խոնավեցումը շատ կարևոր փուլ է, որը չի կարելի անտեսել: Եղունգների շուրջ առողջ մաշկը հիմքն է արագ աճող եղունգների:

5 կարևոր վիտամիններ կանանց համար | MedMedia

Վիտամիններ. եղունգների աճի արագությունը կախված է վիտամինների քանակից, որոնք մենք ամեն օր ստանում ենք: Եթե օրգանիզմում որևէ վիտամինի պակաս կա, ապա ոչ մի միջոց չի օգնի Ձեր եղունգներին արագ աճելուն: Առավել անհրաժեշտ վիտամիններն են՝ A-ն, B-ն, C-ն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում