Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանի կյանքում ողբերգություն է տեղի ունեցել։ Օրերսկորոնավիրուսից մահացել է նրա տատիկը:
Այս մասին մոդելը տեղեկացրել է Instagram-ի իր էջում՝ գրելով.
«Լույսը բացվեց, բայց ոչ Սվետուլիս համար այսօր: Հիվանդանոցի զանգին սպասում ես 11:00 ու 17:00 կողմերը,
ու մեկ էլ առավոտյան 08:07: Միակ դեպքն ա,որ չես ուզում պատասխանես. Հասկանում ես,
որ հեռախոսի այն կողմում տատիկիդ շունչը էլ չկա…
“Այո”՝ դողալով
“Լյուսի ջան, Ձեր տատիկից լավ լուր չունեմ այսօր:
Սրտի կանգ գրանցվեց: Փորձեցինք օգնել, բայց ապարդյուն: Սվետլանան էլ չկա, մահացավ: Ցավակցում եմ:
Առավոտյան 11:00-ից հետո կխնդրեմ մոտենաք դիահերձարան: Պինդ եղեք”
“Պինդ եղեք, պինդ եղեք, պինդ եղեք…” ուղեղումս ա, սղոցում ա…
Այսօրվա երկնքին ուրիշ ձև էի նայում. Մի տեսակ երկուսիս փոխարեն. Ուզում էի ուժեղ նայեի, երկար նայեի, որ նրան էլ հասներ, նա էլ զգար…
Ունեցածս կտայի միայն թե չլսեի էս զանգը… Ինձ մեղավոր եմ զգում, որ կարողացա անցնել էսանասուն փորձությունը ու, ունենալով անհրաժեշտ հնարավորություններ, չկարողացա օգնելիմ Լուսավորին…
Իմ լույս տատիկը էլ չի տեսնի էս սիրուն արևը ու չի ժպտա ինձ առավոտյան իր ամենաջերմսիրով… Մենք նրա հետ հաղթեցինք քաղցկեղ—շաքար—դեմենցիա—սրտի արիթմիա ու էլի շատբաներ, հաղթեցինք համարյա 85 տարի՝
7 օր էր պակաս, ու շահեցինք հանգիստ քուն՝ խաղաղ, բայց, ցավոք, ընտանիքի ջերմությունիցհեռու, մեզ փնտրելով, մեր վստահություն ներշնչող ժպիտը փնտրելով…
Մենք չհաղթեցինք ծերություն, մենք չհաղթեցինք բնության ընթացք… Ես պարտվեցի.
Սա իմ պարտությունն ա. Ես պարտվեցի էս հիվանդությանը մի տատիկովս պահպանածմանկությունս…
Անտանելի տխուր եմ, ինձ տարեք, խնդրում եմ…
Գիտեմ՝ ինձ պես դուք էլ եք տխրում հիմա: Նրան շատ ԵՔ սիրում…
Կիսվում եմ,որ օգնեք հաղթեմ տխրությունը, դատարկությունը, մեծ կորուստս ու ցավս…
Իմ սեր տատիկ, դու ծնված էիր հենց տատիկ լինելու համար….
Աշխարհի ամենաուրիշ, ոռնալու աստիճան կկարոտեմ առավոտյան ժպիտդ, ուշադրությունուզող շվացնելդ,
մանկությանս “ռանինանինան”, ձեռքս շփելդ, որ չմրսեմ ու էնքան բան…
Հիմա գիտեմ էն քո հավանություն ստանալու սպասող հայացքով սպասում ես, որ добро-նտանք նոր գնաս,
ոնց միշտ էիր անում տարբեր իրավիճակներում, երբ խառնվում էիր իրար:
Չենք տալիս համաձայնություն, մի գնա, հետ արի…
Հ.Գ. “Թող լույս գա վրԵն” ոնց տատիկս ա ասում նախավերջին վիդեոյում:
Երևի էս վիդեոներից հետո կհասկանաք՝ ինչքան մեծ ա ցավս հիմա…»: