Ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-ն վարկանիշ չունի ու իբր գալիք ընտրություններին պարտվելու է, այդ նույն ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով փախնում են թե՛ մեզ հետ բանավիճելուց, թե՛ իրենց եթերներում մեզ հյուրընկալելուց: Դրա փոխարեն իրենց վարորդներին ու դուռ բացող-փակողներին են «դեմ տալիս» նախարարի կամ պատգամավորի հետ բանավիճելու համար և անիմաստ արդարացումներ ու պատճառաբանություններ հորինում: Լա՛վ, ինչքա՞ն եք փախնելու մեզանից:

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել ու մի գաղափար առաջ քաշել, ո՛չ կարողանում եք մեզ հետ բանավիճել, ո՛չ կարողանում եք ասելիք ձևակերպել: Մեզ էլ է դժվար. ինչքա՞ն կարելի է, կներեք արտահայտությանս համար, քաղաքական «մեռել տշել»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: