Ցիկլոն է ներթափանցում. ձյուն է սպասվում, որոշ շրջաններում՝ առատ տեղումներ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին tema.am–ին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։

Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, ադ թվում նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: