Թեհրանի որոշ շրջաններում պայթյուններ են լսվել, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Գործակալությունը այլ մանրամասներ չի հաղորդում։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
