Հանցագործները կարող են արգելափակել ձեր բջջային հեռախոսը. ՆԳՆ-ն զգուշացնում է

ՆԳՆ-ից իրազեկում են.

«Զգուշացեք. պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքարգրել Ձեր բջջային հեռախոսներում

Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ոչ մի դեպքում չվստահեք։

Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝

— հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը

— զրկել Ձեզ սարքի հասանելիությունից

— պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն։

Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝

— Երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում

— Երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով

— Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց։

Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։

Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները»

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: