Նատալյա Օրեյրոն տեսանյութի միջոցով կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին

Հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն տեսանյութ է հրապարակել, որում իր երկրպագուներին կոչ է արել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուտամարաթոնի շրջանակներում անցկացվող դրամահավաքին՝ օգնելով Սյունիքի Վերիշեն Գյուղին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ դրամահավաքով կզբաղվի նաև «ՅՈւՆԻՍԵՖ»-ի արգենտինական մասնաճյուղը։ Հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- տեսանյութում նշել է Օրեյրոն։

Տեղեկացնենք, որ «Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Հանրային հեռուստատեսության եթերով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: