Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է հետևորդներից մեկի՝ իրեն ուղղված քննադատությանը, ըստ որի՝ հաղորդավարուհին իր միկրոբլոգի շրջանակում անընդհատ նեգատիվ է տարածում․
«Նեգատիվ չէ, այլ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ է Հայրենիք կորցնելը։
Հ․Գ Եկեք ժողովրդի անունից մի խոսեք էլի, ֆեյք եք, թե՝ իրական՝ ձեր գործն է, բայց էդքան պրիմիտիվ և մեծամիտ մի եղեք, լա՞վ բալա ջան։
Զոհված ու գերեվարված որդիների ծնողների՞ն էլ եք ասում, որ «նեգատիվ են» տարածում․․․((( ողբամ զմես»։