Շուտով արդեն Ամանոր է։ Դե իսկ ինչ ամանոր՝ առանց համեղ նրբաբլիթների։
Ներկայացնում ենք նրբաբլիթի պատրաստման հետաքրքիր, բայց փորձված եղանակ: Այսպիսի նրբաբլիթները ստացվում են չափազանց համեղ, փափուկ, չփշրվող:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- մածուն կամ կեֆիր՝ 1 բաժակ
- ջուր՝ 1 բաժակ
- ալյուր՝ 1 բաժակ
- ձու՝ 2 հատ
- ձեթ՝ 2 ճ.գ.
- շաքարավազ՝ 1 ճ.գ.
- աղ՝ 0,5 թ.գ.
- սոդա՝ 2 գ
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն, շաքարավաը, աղը՝ մինչ փրփուր կառաջանա:
Ջուրը դնել կրակին ու հասցնել եռման աստիճանի: Ձվային խառնուրդի մեջ զգուշությամբ լցնել եռման ջուրը ու ընթացքում անդադար խառնել:
Ավելացնել մածունը և շարունակել խառնել:
Լցնել մաղած ալյուրն ու սոդան,ձեթը, լավ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան:
Տապակը լավ տաքացնել, շատ քիչ կարագ քսել: Փոքր բաժակով կամ շերեփով լցնել խմորը՝ բաժին-բաժին, և բլիթները տապակել երկու կողմից: