Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ահա թե ինչ է գրել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ զինվորը նամակ է գրել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նամակում ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։

Իսկ խնդիր ունեցել է նա զորամասում. հասցրել են ինքնասպանության, թե սպանել են՝ այս պահին իրավապահ համակարգը քննում է։

Ապրիլի 14-ին հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, որոնք պարզում են դեպքի հանգամանքները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։ Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: