Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով

MMA մարտիկ Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից, որով նա պետք է թռչեր Real American Freestyle (RAF) մրցաշարին։ Այս մասին X սոցցանցում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Զուբայրաևը տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։ Մոսկվայի ժամանակով ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում տեղի կունենա RAF 8 մրցաշարը։

Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։

«Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին հեռացրել են American Airlines-ի Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար։ Խելագարություն է», – գրել է Զուբայրաևը։

 

Տեսանյութն՝ այստեղ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: