Զինվորը թույլտվություն է վերցրել, այցելել հարազատի գերեզմանին, եկել նամակ է գրել ու նման արարքի դիմել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Փաստինֆո-ն գրում է․
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ զինվորների մահվան դեպքերը կապված են կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից։
Նշենք, որ այս տարի արդեն խաղաղ պայմաններում զինծառայողների մի քանի ինքնասպանության դեպք է գրանցվել։
«Նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը»,- ասել է Փաշինյանն ու ավելացրել, թե սարսափել է այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։
«Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք»,- այսօր տեղի ունեցած ճեպազրւյցում ասել է Նիկոլ Փաշինյանը ու ասել, որ ԱԱԽ նիստում հանձնարարել է ուսումնասիրել ինքնասպանության հաստատված դեպքերը ու պարզել, թե արդյոք կան կրկնվող հատկանիշներ։
Ապա խոսելով զինվորի ինքնասպանության վերջին դեպքի մասին՝ Փաշինյանը պատմել է, որ զորամասից երկու օր առաջ թույլտվություն է վերցրել և գնացել, այցելել հարազատի գերեզմանին, որը, ըստ իրենց տվյալների, նույնպես ինքնասպանություն է գործել և եկել է նամակ է գրել ու այդ արարքը թույլ տվել։
