Որդիս կարծում է՝ մոռացել եմ իրեն․ բլոգեր Թու-թու-թու Լավա-ի շոկային խոստովանությունը

Օրերս «Tete A Tete» հաղորդման հյուրն էր Էրիկ Շահբազյան-ը։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել ամենահուզիչ դրվագներից մեկը։

Զրույցի ընթացքում Էրիկ Շահբազյանը անկեղծորեն խոսել է իր անձնական կյանքի մասին՝ բացահայտելով, որ ունի որդի ԱՄՆ-ում, ում երբեք չի տեսել և որի հետ որևէ շփում չունի։ Տղան արդեն 14 տարեկան է և ծնվել է նրա առաջին ամուսնությունից։

Դերասանը պատմել է, որ առաջին անգամ ամուսնացել է ընդամենը 20 տարեկանում, սակայն որոշ ժամանակ անց հայտնվել է ծանր շրջափակումներում՝ կապված թմրանյութերի և խաղամոլության հետ, ինչն էլ հանգեցրել է ընտանիքի փլուզմանը։

Էրիկը հիշել է նաև մի դրվագ, երբ որդուց նամակ է ստացել։ Նամակում տղան գրել էր, որ հայրը մոռացել է իր մասին։

Բլոգերը ի պատասխան նամակ է գրել, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշիվը բլոկավորվել է, և կապը կրկին ընդհատվել։

Այսօր, ըստ նրա խոսքերի, իր ամենամեծ ցանկությունն է ներողություն խնդրել որդուց և հնարավորություն ստանալ իրական հայր լինել նրա համար։

Էրիկը նշել է նաև, որ իր ներկայիս կինը՝ Լիլիթը, պատրաստ է ընդունել երեխային և աջակցել այդ կարևոր քայլին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: