Երկար լռությունից հետո՝ կարևոր հայտարարություն․ Խաչատուր Հունանյանը հույս ներշնչող ուղերձով է կիսվել

Սթարնյուզը գրում է․ Դերասան Խաչատուր Հունանյանը երկար դադարից հետո վերջապես կապ է հաստատել իր հետևորդների հետ՝ ներկայացնելով իր առողջական վիճակի վերաբերյալ իրական պատկերը։

Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ, թե դերասանի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն Խաչատուրը հերքել է այդ լուրերը՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Դերասանը նշել է, որ շարունակում է ստանալ քաղցկեղի դեմ անհրաժեշտ բուժումը, և գործընթացը ընթանում է բնական հունով։ Նա նաև կիսվել է հույս ներշնչող տեսանյութով, որտեղ վստահեցնում է, որ պայքարում է ուժեղ և չի հանձնվում։

«Պայքարում ենք շատ ուժեղ, կխնդրեի պոզիտիվ բաներ խոսեիք»,- ասել է նա՝ դիմելով հանրությանը։

Հունանյանի խոսքերը մեծ արձագանք են գտել երկրպագուների շրջանում, ովքեր շարունակում են նրան ուժ և առողջություն մաղթել՝ հավատալով նրա շուտափույթ ապաքինմանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: