Տնական կարկանդակների խմորի պատրաստման այս գաղտնիքը քչերը գիտեն․ համն ուղղակի աննկարագրելի է լինում

Շատ փափուկ, փքուն կարկանդակներ՝ ցանկացած միջուկով։ Բաղադրատոմսը շատ պարզ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․ եռման ջուր և կաթ՝ յուրաքանչյուրը 250 մլ, ալյուր՝ 160 + 540գ, թարմ խմորիչ՝ 25 գ, հալեցրած կարագ՝ 100 գ, շաքարավազ՝ 1ճ․գ․, աղ՝ 1,5թ․գ․, աղացած միս՝ 500գ, սոխ՝ 1 հատ, կարագ, ձեթ, աղ, համեմունքներ, կանաչի։

Պեռաշկի․ Կարտոֆիլով Կարկանդակներ․ Համեղ խմորի բաղադրատոմս - Համեղ  Բաղադրատոմսեր

Պատրաստման եղանակ․ Եռման ջուրը խառնել կաթի հետ, ավելացնել 160 գ ալյուր, աղն ու շաքարավազը, նաև խմորիչը։ Խառնել և թողնել 10 րոպե։ Ավելացնել մնացած ալյուրը և հալեցրած կարագը։ Խմոր հունցել և ծածկել կափարիչով, թողնել տաք տեղում՝ 1 ժամ։ Միջուկի համար ձեթով ու կարագով տապակել կտրատած սոխը, ավելացնել միսը, համեմել աղով։

Երբ միջուկը պատրաստ լինի, ավելացնել մյուս համեմունքները և մանր կտր ատած կանաչին։ Խմորից փոքր կտորներ պոկել, կարկանդակներ ձևավորել և տապակել լավ տաքացրած ձեթի մեջ։ Խմորի առանձնահատկության շնորհիվ կարկանդակները յուղոտ չեն ստացվի։ Բարի ախորժակ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում