Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․«Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 8-ին, տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamsyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։50-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում առկա ծառերին, ապա մոտ 5 մետր առաջ է ընթացել, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: