Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է քարոզարշավը Վայոց ձորի մարզում:

Համայնքներից մեկում իր ելույթում ՀՀ վարչապետը նշել է, որ անհնար է՝ քաղաքացիները չնկատեն պետության սերն իրենց նկատմամբ:

«Եվ այդ սերն է մեզ դրդել թեկուզ դժոխքի միջով անցնելով հասնել այստեղ, կանգնել ձեր դիմաց և ասել, որ ձեր պահանջած խաղաղությունն այլևս հաստատված է. ձեզանից ընդամենը մի ակնկալիք ունենք՝ հունիսի 7-ին գնաք ընտրատեղամասեր և տե՛ր կանգնեք խաղաղությանը, ձեր պետությանը, ձեր անկախությանը և ապագային»,- ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: