Հայտնի է Վիկտորիա Հայրապետյանի անժամանակ մահվան պատճառը

Մուրացան համալսարանական հիվանդանոցը հայտնում է՝ Վիկտորիա Հայրապետյանի անժամանակ մահվան մասին։

«Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է հիվանդանոցի երկար տարիների աշխատակիցը, ով շուրջ 3 տասնամյակ մասնագիտական գործունեությունն է ծավալել մեր բուժհաստատությունում՝ սկզբում որպես բուժքույր, այնուհետև՝ Ախտորոշիչ կենտրոնի օպերատոր։

 

Գործընկերներն ու բուժանձնակազմը Վիկտորիա Հայրապետյանին հիշում են որպես իր մասնագիտությանը նվիրված, բարեհամբույր, պատասխանատու և բոլորի կողմից սիրված աշխատակցի, որի մարդկային ու մասնագիտական կերպարը մշտապես կմնա մեր հիշողություններում։

 

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր մտերիմներին։ Կիսում ենք նրանց ծանր վիշտը։

 

Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին, Խաղաղ Դոնի փողոցի 2/14 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)»,-նշված է մահազդում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: