«Հայ տղեք» խմբից հայտնի Հայկոն արդեն տարիներ է, ինչ հանրային կյանք չի վարում:
Այս մասին գրում է Starnews.am-ը։
Նա զբաղվում է գործարարությամբ: Ըստ լուրերի՝ Հայկոն նաև ամուսնալուծվել է:
Նշենք, որ ժամանակ առ ժամանակ Հայկոն նաև նկարահանվում է ֆիլմերում, սակայն միայն այն պայմանով, որ պրեմիերային չի ներկայանալու և հարցազրույցներ չի տալու:
Նշենք, որ նախկին ռեփերը պասիվ է սոցիալական ցանցերում, սակայն վերջերս լուսանկար էր հրապարակել, որին կից շատերը գրել էին, որ Հայկոն ծերացել է:
Ծերանալու մեջ «մեղադրվող» Հայկոն նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է մարզված մարմինը:
Հայկոն լուսանկարին կից գրել է.
«Տռուսիկ ու շամպունի ռեկլամ կարա՞մ անեմ արդեն»: