Րոպեներ առաջ համացանցում հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի Անիտա Հարությունյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկմամբ: hraparak.am-ի հոդվածում ներկայացված էր այն տեղեկությունը,որը կա Դատալեքս կայքում, իսկ այժմ հրապարակում ենք այն տեղեկությունը, որը մեզ հասանելի է դարձել մեր հավաստի աղբյուրներից:
Ընդիմադիր Կարեն Կարապետյանին աջակցող «Լեգենդ մյուզիք հոլլ»-ի բողոքի հիման վրա են Անիտա Հարությունյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման: Տվյալ մյուզիք հոլլը նոյեմբերի 9-ին աշխատել է ոչ օրինական, ինչը ֆիքսել է Անիտա Հարությունյանը ու բարձրաձայնել տվյալ խնդրի մասին: Ինչից հետո «հուզված» ղեկավարությունը արգելել է Անիտայի մուտքը տվյալ մյուզիք հոլլ: Տվյալ արգելքը հիմք է հանդիսացել վիճաբանության ու կրակոցների:
Առաջին քննչականն էլ Անիտային ուղարկել է դատարան, իսկ Մնաց Մնացականյանը դատապարտել է 4 տարվա ազատազրկման:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների շատ շուտով և շատ մանրամասն Անիտան հարցազրույցի կամ ուղիղ միացման ընթացքում կբացի բոլոր փակագծերը, քանի որ ըստ նրա սա շինծու և կարված գործ է:
