Ահա թե ինչպես է փոխվել Դիանա Գրիգորյանի դուստրը․ նա արդեն համալսարանի շրջանավարտ է
Bavnews-ը գրում է․ Սցենարիստ Դիանա Գրիգորյանը օրերս հուզիչ հրապարակում է արել՝ ներկայացնելով դստեր նոր լուսանկարները։
Պարզվում է՝ նա արդեն ավարտել է համալսարանը՝ կյանքի կարևոր ու հիշարժան փուլ թողնելով հետևում։
Դիանա Գրիգորյանը լուսանկարներին կից կիսվել է նաև հուզիչ խոսքերով՝ արտահայտելով մայրական հպարտությունն ու երջանկությունը։

«Մինչ փորձում ենք որսալ երջանկությունն ու անուն տալ նրան, այն աննկատ անցնում է մեր կողքով։
Թող տարօրինակ չհնչի, բայց երջանկությունն իսկապես անանուն է…
Այսօր, կանգնած իմ երջանկության գագաթնակետին, շնորհակալություն եմ հայտնում Բարձրյալին՝ որպես ծնող այսքան մեծ պարգև ստանալու համար։ Ես հպարտ եմ, որ քո մայրն եմ…»,- գրել է նա։
Հրապարակումն անմիջապես ջերմ արձագանք է ստացել հետևորդների կողմից, որոնք շնորհավորել են Դիանա Գրիգորյանի դստերը՝ նոր հաջողության և կյանքի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ։
