Մոսկվայում 73 տարեկան հասակում մшհացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին, հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Գրադսկին մահացել է գիշերը –ամը երկուսին, հիվանդանոցում, որտեղ նախօրեին շտապ հոսպիտալացվել էր ինսուլտի կասկածով և վատառողջության գանգատներով։ Երաժիշտի առողջական վիճակը վատացել է COVID-19-ով վարակվելուց հետո։
Գրադսկին ծնվել է 1949 թվականին Չելյաբինսկի շրջանի Կոպեյսկ քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Գնեսինների երաժշտամանկավարժական ինստիտուտը (այսօր՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա)՝ վոկալ մասնագիտությամբ։ 1975 — 1976 թվականներին կոմպոզիտորություն է սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում։
1970-ականներից նա զբաղվում է սոլո կարիերայով, ինչպես նաև մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախագծերի։ Երաժշտի դիսկոգրաֆիան պարունակում է ավելի քան չորս տասնյակ ալբոմներ:
Գրադսկին ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական և մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ է։ 1997 թվականին արժանացել է «ՌԴ վաստակավոր արտիստ» կոչմանը, եղել է Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։