Արդյո՞ք մսի եփվելու ընթացքում պետք է հանել փրփուրը թե nչ․․․ Սա կարևոր է իմանալ

Իuկ դուք արդյո՞ք հանում եք արգանակը ծածկող փրփnւրը։ Շատերն են այդպես անում, առանց մտածելու՝ դա ճիշտ է թե ոչ։ Պատճառը տարօրինակ չէ․ ոչ մեկին դուր չի գալիս փրփուրի տեսքը, իսկ ապուրը ստացվում է տգեղ գույնի։

Ցանկացած տեսակի կամ թռչնամսի մեջ մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակվում։ Փրփուրը, որը բարձրանում է արգանալի մակերեսի վրա, դա հենց սպիտակուցն է։ Մսի մեջ պարունակվող մանր մասնիկները առանձնանում են և կպչում միմյանց՝ դառնալով ավելի խոշոր։ Որքան ավելի դանդաղ է տաքացումը, այդքան ավելի շատ սպիտակուց է ազատվում և լցվում ջրի մեջ։ Այդ դեպքում փրփուրն ավելի շատ է լինում։

Ահա թե ինչու է կարևոր հանել փրփուրը՝ միս եփելու ընթացքում

  • Շատ կարևոր է հանել փրփուրը հատկապես այն դեպքում, եթե շագանակագույն է։ Դա վկայում է այն մասին, որ միսը բավարար լավ չի լվացվել, ու դրա մեջ շատ արյուն է մնացել։
  •  Երբ փրփուրի մեջ երևում են մանր հատիկներ։ Դրանք ոսկորի մասնիկներն են, ու անվտանգ չեն աղեստամոքսային տրակտի համար։
  • Պատրաստի արգանակը, որի մեջից եփելու ընթացքում չեն հանել փրփուրը, ավելի շուտ է փչանում։ Եթե մինչև հաջորդ օրը չօգտագործեք այն, կարող եք թափել։ Փրփուրը՝ իրենից ներկայացնելով մակարդված սպիտակուցներ, շուտ թթվելու հատկություն ունի։

  • Փրփուրն ունի սպեցիֆիկ հում հոտ ու թեթևակի դառնահամ։ Դա կարող է փչացնել ախորժակը՝ դեռ մինչև ուտեստը փորձելը։
  • Եթե սիրում եք, որ արգանակը լինի թափանցիկ, պետք է ոչ միայն հանել փրփուրը, այլև ացնկացնել այն քամիչով։ Փորձառու խոհարարները վստահեցնում են, որ ճիշտ արգանակով պատրաստված ապուրի մեջ պիտի երևան դրա բոլոր բաղադրիչները։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: