Ահա թե որտեղ և ինչ խորությամբ է ջրասուզակը հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանին հաջողվեց հայտնաբերել ջրահեղձ եղած 13-ամյա աղջնակի մարմինը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ժամը 08։00-ից Սևանի և ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակները, Լոռու մարզի փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարներ շարունակում էին որոնողական աշխատանքերը և քույրերի ընկնելու վայրից մոտ 600 մետր հեռավորության վրա, 1.5 մետր խորության մեջ, Վահե Մելքոնյանն իր ջրասուզակ գործընկերների հետ հայտնաբերեցին երեխայի մարմինը

Այս պահին սպասում են, որպեսզի ժամանի ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 22-ին, 8-րդ օրն էր՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներ՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, նույն կենտրոնի և Սևանի ջրասուզակները շարունակում էին Վանաձոր քաղաքի Փամբակ գետում ջրահեղձ եղած 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։

Որոնողական աշխատանքներին միացել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի և Բազումի բաժինների մեծ թվով համայնքային ոստիկաններ, կամավորներ, Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարներ, «Ողջ մնալու արվեստ»-ի և «Ռաֆթինգ»-ի անդամները։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կարգադրությամբ՝ մարզպետարանի 10-ից ավելի աշխատակիցներ և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարականով քաղաքապետարանի 10-ից ավելի աշխատակիցներ նույնպես շարունակել էին որոնողական աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել էր ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

Տեղում էր ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։

Արդեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: