Վենեսուելայի ափերի մոտ գիշերը հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, տեղի են ունեցել երկու ցնցում՝ 7.2 և 7.5 մագնիտուդով։ Գործակալությունը նաև ցունամիի մասին նախազգուշացում է տվել։
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, ավելի քան 700 տուժած հոսպիտալացվել են։
«Հավանական են մեծ թվով զոհեր և լայնածավալ վնասներ, և աղետը, հավանաբար, լայնածավալ կլինի», – Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ասել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով զոհերի թիվը կազմում է 10.000-ից 100.000 մարդ։
