Տարբեր թխվածքների պատրաստման համար հարմար այս արագ շերտավոր խմորը ստացվում է համեղ և շատ նուրբ: Իսկ այն պատրաստելու համար պահանջվում է շատ քիչ ժամանակ և բաղադրիչներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
1կգ ալյուր
800գ կարագ
2 ձու
1թ.գ. աղ
2ճ.գ. 5-7%քացախ
350մլ սառը ջուր
Պատրաստման եղանակ.
Կարագն անցկացնել քերիչով՝ ալյուրի մեջ թաթախելով:
Կարագն ու ալյուրը խառնել:
Խորը տարայի մեջ խառնել աղը, քացախը և ձուն: Լցնել սառը ջուր և խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի:
Հեղուկ զանգվածը միացնել կարագով ալյուրի հետ՝ փոքր մասերով ավելացնելով:
Հունցել շերտավոր խմորը:
Մեծ գունդ ձևավորել, կիսել երկու հավասար մասերի: Փաթաթել սննդային տոպրակով և առնվազն 2 ժամ պահել սառնարանում:
Շերտավոր խմորը հարմար է ինչպես քաղցր, այդպես էլ աղի թխվածքների համար: