Տեսեք`ինչ խաjտաrակ դատական ընթացք է.Անիտայի գործն ընկավ Մնացականի աշխատողի ձեռքը…

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՍԿՍԱԾ <<ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ>> ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՝ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՏԱԹևԻԿ ԿՈՂՄԻՑ․․․․․

ԿՓՈՐՁԵՄ ՀԱՎԱՏԱԼ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ ԴԱՏԱՎՈՐԸ ԸՆԴՈՒՆԻ ԻՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՑԱՐԿԸ։Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով դիմել եմ արդարադատության նախարարին, որի արդյունքների մասին լրացուցիչ կիրազեկեմ, ներկայումս կխոսեմ, թե ինչպես ստացվեց, որ Մնացական Մարտիրոսյանի կողմից կայացված դատավճռի դեմ բերված բողոքս վերաքննիչ դատարանում մակագրվեց իր նախկին նիստերի քարտուղար, օգնական, ներկայիս վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին և դրանից ես ինչ <<արդարադատություն>> և <<օբյեկտիվ>> մոտեցում​պետք​է​ակնկալեմ։

Պաշտպանիս կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մանացական մարտիրոսյանի կողմից կայացված դատավճռի դեմ մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տաթիկ Գրիգորյանին։ Ո՞վ է վերաքննիչ բողոքս քննող վերաքննիչ դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։ ​​​​​​​​​​​​Վերաքննիչ բողոքիս քննությունը Նախագահող դատավոր Տաթիկ Գրիգորյանը տարիներ շարունակ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում եղել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի /բողոքարկվող դատական ակտը կայացրած դատավորի/ դատական նիստերի քարտուղարը, օգնականը, ուստի մեր մոտ օբյեկտիվ մտահոգություն է առաջացել նախագահող դատավորի Տ Գրիգորյանի կողմից Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռի /նախկին շեֆի․․․/ սույն վարույթով արդարացի քննություն իրականացնելու կաշկանդվածության, անաչառության և վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ։ Այս մտահոգությունս ավելի հիմնավորվեց և մեծացավ, երբ վերաքննիչ բողոքը բանավոր ընթացակարգով քննելը դատավոր Տ․ Գրիգորյանն այս փուլում մերժեց և գրավոր ընթացակարգով քննելու որոշում կայացրեց։ ​ Բողոքում անդրադարձ է կատարվել դատավոր Մարտիրոսյանի կողմից թույլ տրված դատական սխալներին, նշվել են քրեադատավարական օրենքի էական խախտման բազմաթիվ հիմքեր, նշվածը հավաստող, հիմնավորող փաստարկներ իրենց ապացույցներով, սկսած մեղադրանքների <<շարադրանքից>>, շարադրանքի և հաղորդում տված պարեկային ծառայողի ցուցմունքների հակասությունից, վերջացած հետազոտված և հրապարակված ապացույցներից, վկաների ցուցմունքներից, ինչպես նաև թերի և ընդհանրապես չհետազոտված ապացույցներից՝ տեսագրության կրիչներից, որոնք գտնվում են քրեական գործում և որոնք ապացուցվում են դատական նիստի ձայնագրառումներով, և այդ նկատառումներից ելնելով, խնդրել էինք բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, սակայն վերաքննիչ դատարանի դատավոր Տաթրիկ Գրիգորյանը, բավարարվելով զուտ տառացի նորի շարադրանքը որոշման մեջ նշելով, գտել է, որ գրավոր ընթացակարգով հնարավոր է ապահովել վարույթի լիարժեք, համակողմանի և արդարացի քննությունը։​​​​​​​​​​​Կարծում եմ, որ նախագահող դատավոր Տ․ Գրիգորյանը ղեկավարվելով արդարադատություն իրականացնելու, ժողովրդավարական հասարակությունում դատարանի նկատմամբ հանրությանը վստահություն ներշնչելու վեհ շահով և բացառելով գեթ չնչին անաչառ դիտորդի մոտ Դատարանի անաչառության վերաբերյալ մտահոգությունը, անգամ եթե գտներ, որ Մ․ Մարտիրոսյանի հետ ունեցած նախկինում աշխատանքային հարաբերությունները՝ վերադաս-ստորադաս, ինչպես նաև որպես նիստերի քարտուղար դատավորի աշխատակազմի մեջ փաստացի չգտնվելը, սակայն նիստերին որպես քարտուղար տարիներ շարունակ հանդիսանալը որևէ կերպ չեն կարող կաշկանդել վերաքննիչ բողոքն արդարացի քննելու համար, այդուհանդերձ, բացառելու վարույթի մասնակիցների մոտ հետագայում առաջանալիք օբյեկտիվորեն արդարացված մտահոգությունները՝ ժողովրդավարական հասարակությունում դատարանի նկատմամբ հանրությանը վստահություն ներշնչելը վտանգի տակ չդնելու հաշվառմամբ պետք է հայտներ ինքնաբացարկ, սակայն 25․06․26 թվականի որոշմամբ տեղեկացանք, որ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ և շարունակելու եք նախագահել՝ իրականացնել վերաքննիչ բողոքի քննությունը։ ​​​​​​​​​​​​​​Քանի որ Տ․ Գրիգորյանի կողմից ինքնաբացարկ չի հայտնվել և գործը քննվում է բանավոր կարգով, մենք ներկայացրել ենք ԲԱՑԱՐԿ-ի միջնորդություն և սպասում ենք այս անգամ գոնե օբյեկտիվ և արդարացի որոշման՝ բացարկի ընդունում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: