Ինչպես են հարևան երկրները զարգացնում իրենց տնտեսությունն ու բիզնեսները և ինչ է անում Հայաստանի գործող կառավարությունը․ Նարեկ Կարապետյանն է մանրամասնում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ հարևան երկրները լուրջ նախագծերի միջոցով փորձում են զարգացնել երկրում գործող բիզնենսներն ու տնտեսությունը, իսկ Հայաստանի գործող կառավարությունը խոշոր գործարարների կայացած բիզնեսներն է խլում։

«Էստոնիան կառուցում է «Բալթիկ երկաթուղին» (Rail Baltic) և e-Estonia հարթակի միջոցով թեթևացնում պետական վերահսկողությունը երկրի բիզնեսի նկատմամբ: Պետությունը խնդիր է դրել 8 տարում կրկնապատկել երկրի տնտեսությունը:

Վրաստանը կառուցում է Անակլիայի նոր խորջրյա նավահանգիստը, ինչպես նաև թվայնացնում ու պարզեցնում է պետական համակարգը:

Հայաստանի կառավարությունը բիզնեսմենից խլել է սպորտզալ և քննարկում է նրա ընկերոջ քաբաբանոցի ազգայնացման հարցը»,- գրել է Նարեկ Կարապետյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: