Գաղտնիք չէ, որ այսօր խանութներում վաճառվող նրբերշիկների մեծամասնության բաղադրության մեջ նույնիսկ 1 գրամ միս չկա:
Առաջարկում ենք պարզ հնարք, որը թույլ կտա 1 վայրկյանում պարզել՝ արդյո՞ք նրբերշիկ արտադրելիս միս օգտագործել են, թե՝ ոչ:
Ընտրեք մի քանի տեսակի նրբերշիկ, որոնք ցանկանում եք ստուգել: Եփեք դրանք ու արդեն պատրաստի վիճակում ձեռքով կիսեք մեջտեղից:
Եթե նրբերշիկը բարձրորակ է, ուրեմն մի կտորի եզրը փոս ընկած կլինի, իսկ մյուսը՝ ուռուցիկ:
Դա վկայում է այն մասին, որ արտադրանքի մեջ միս կա:
Իսկ եթե երկու կեսերն էլ ուղիղ են, համոզված եղեք, որ գնել եք սոյայից և քիմիական բուրավետիչներից, ճարպից և այլ հավելումներից պատրաստված նրբերշիկ: