Ինչպես հայտնել ենք, այսօր տեղեկություն էր տարածվել, որ Նուբարաշենի աղբավայրում երիտասարդ է մահացել:
Հրապարակումից որոշ ժամանակ անց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքը Նուբարաշենի աղբավայրի հետ կապ չունի, դա ինչ-որ անձինք աղբավայրի մոտ աղբ են կուտակել, իսկ մահացածն էլ աղբավայրի աշխատակից չէ։
Աղբավայրում աշլատանքներեր կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել ու այն լցվել է աշխատակցի վրա։
Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնությանը։
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, ցավոք ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
