Չինական այս հնագույն մեթոդի շնորհիվ 99% ճշգրտությամբ կարող եք կանխատեսել ձեր երեխայի սեռը․ այն դեռ չի սխալվել

«Տղա՞, թե՞ աղջիկ կունենամ»․ այս հարցը հետաքրքրում է գրեթե բոլորին, որի պատասխանը մարդիկ փորձում են ստանալ բազմաթիվ ժողովրդական մեթոդների միջոցով։ Դրանցից ամենահինը չինական այս աղյուսակն է, որը ճշգրտությամբ ասում է երեխայի սեռը, չնայած գիտականորեն ապացուցված չէ։

Բնականաբար, գիտությունը ժխտում է ցանկացած մեթոդ, որը կարող է կանխատեսել սաղմնավորված կամ դեռևս չսաղմնավորված երեխայի սեռը, քանի որ մարդկային գործոնը դրանում բացակայում է։

Այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ սրա շնորհիվ կարողացել են ճշգրիտ իմանալ իրենց ապագա երեխայի սեռը։

Ձեզ ենք ներկայացնում չինական աղյուսակը։

Դրանով կանխատեսելու համար ուշադրություն դարձրեք կնոջ՝ երեխայի սաղմնավորման պահին տարիքը, և երեխայի սաղմնավորման ամիսը։ Օրինակ՝ եթե կինը 25 տարեկան է, և պտուղը սաղմնավորվում է մայիս ամսին, ապա երեխան աղջիկ կլինի։

Կարող եք նաև աղյուսակի ճշգրտությունը ստուգել ձեր արդեն ծնված երեխաների համար՝ վերհիշելով նրա սաղմնավորման ամիսն ու ձեր կամ ձեր կնոջ տարիքն այդ պահին։

Դե ինչ, փորձեք և ասեք՝ աղյուսակը ճի՞շտ էր։

Աղյուսակի վրա նշված «Ա» և «Ի» տառերը համապատասխանաբար նշանակում են «արական» և «իգական»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում