Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի առաջնեկը։
Զույգը դուստր է ունեցել ում անվանակոչել են Էլիզաբեթ։ Ուրախալի լուրը դերասանը հայտնել է իր ինստագրամյան էջում՝ գրելով հետևյալը.
«Էլիզաբեթ Կարոյի Հովհաննիսյան, բարի գալուստ մեր կյանք»։
Հավելենք նաև, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին դերասան Կարո Հովհաննիսյանն ամուսնացավ սիրելիի՝ Սիրանուշ Երիկյանի հետ։
«Ամեն ինչ վերաիմաստավորվեց։ Սիրո ու ներդաշնակության օր»,- դեռ այն ժամանակ լուսանկարներ էր հրապարակել ու նշել դերասանը:
