«Ծիրանի բերքը քիչ է եղել, բայց գինն է բարձր եղել և այս գործողության շնորրհիվ, ծիրանի հատվածում մեծ խնդիրներ չենք ունեցել, ընդհակառակը որոշ տեղերում գյուղացիներն ասում են՝ նորմալ տարի է՝ հաշված բերքի ծավալների հետ»,-կառավարության այսօրվա նսիտում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ կեռասի հետ խնդիրները մեծ չեն, քանի որ հիմնականում ինտենսիվ այգիներ են, որոնց մոտ բերքի իրացումը դեռ մի քանի տարի առաջ պլանավորված է։
Անցնելով դիվերսիֆիկացիայի խնդրին՝ Փաշինյանն ասաց. «Հարմարվողականությունը մարդուն հնարավորություն է տվել կենդանական աշխարհում գալ և հասնել գերիշխող դիրքի։ Ադապտացիան կարևոր է մեր պետության համար»։
Նա հայտարարեց, թե 8 տարի է խոսում են տնտեսության դիվեսիֆիկացիայի մասին, բայց արդյունք չկա, որովհետև տնտեսվարողները գտնում են, որ դրա անհրաժեշտությունը չկա։
«Եթե մենք ունենք մի ոլորտ, որտեղ մեր գործակցությունը, որևէ սուբյեկտի հետ ունի գերակշտող կամ մենաշնորհային իրավիճակ՝ այն սպառնալիք է, ազգայի և պետական անվտանգության հարց են և պետք է կառավարել»,-ասաց Փաշինյանը և կրկնեց իր թեզը, որ առկա ռուսական սահմանափակումները հնարավորություն են։
Շարունակելով իր վերլուծական միտքը՝ Փաշինյանն ասաց, թե Երկիր մոլորակի պատմությունը՝ կործանման պատմություն է։
«13 մլրդ տարի և մի տրիլիոն տարի էլ գլորվելու է անդունդը․։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորս ապրում ենք կործանման վիճակում, գլորվում ենք անդուրսը և պետք է անենք ամենը հարմարվելու համար… Առաջիկա 10 միլիարդ տարում այս անկումը շարունակվելու է, այնպես որ եկեք հարմավենք դրան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
