Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի

Լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում աղջկան գտած Նարեկ Պետրոսյանն ասել է, որ անունը սոցծառայության կողմից է դրվել։

Նա հայտնեց, որ պարբերաբար տեսակցում է երեխային, դրական դինամիկա կա, բայց իր խոսքով, թոքերի հետ դեռևս խնդիր կա։ Նարեկը հայտնեց նաև, որ մինչև ամսվա վերջ աղջիկը կմնա հիվանդանոցում։

«Արդեն համաձայնություն կա, որ դուրսգրմանը ես ամեն ինչ կազմակերպեմ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ուներ, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։

Նշենք, որ Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղջկա ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Նշենք, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սոսեին կտեղափոխեն մանկատուն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: