Այս աղցանն իդեալական է Ամանորի սեղանի համար․ Ձեր հյուրերը զարմացած կմնան

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 5 րոպե: Եվ համեղ է, և օգտակար:

Ահա թե ինչ է անհրաժեշտ.

100գ կանաչ ոլոռ
100գ հավի կրծքամիս
3 ճյուղ սամիթ
1 թարմ վարունգ
3ճ.գ. թթվասեր
աղ

Պատրաստման եղանակ.

Այս աղցանն ունի ցածր կալորիականություն, ինչը չի կարող չուրախացնել բոլոր նրանց, ովքեր հետևում են իրենց կազմվածքին:

Առաջին հերթին խորանարդաձև կտրատեք հավի կրծքամիսը:

Նույնն էլ կատարեք վարունգի հետ:

Այժմ կտրատեք սամիթը և խառնեք վարունգի և հավի հետ:

Ավելացրեք ջրքամած կանաչ ոլոռը, ավելացրեք աղն ու թթվասերը:

Ցանկության դեպքում թթվասերը կարելի է փոխարինել բնական յոգուրտով:

Եվ վերջ, հիանալի աղցանը պատրաստ է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում