«Զորամասերում «քֆուր» է դրած՝ ով քնի՝ …ի տղա է …Հենց այս արատավոր երևույթի պատճառով է տեղի ունեցել զինվորի սպանությունը»

 

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.

«Զորամասերում «քֆուր» է դրած՝ ով քնի՝ … տղա է: Հենց այս արատավոր երևույթի պատճառով է տեղի ունեցել զինվորի սպանությունը: Սա 90-ականներից եկած վատ ավանդույթ է, որի դեմն առնել փաստորեն չի ստացվում: Զինվորին նվաստացնելու հետևանքը սա է… Իսկ զորամասերի հրամանատարներն այդպես էլ դաս չեն ստանում»:

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանն էլ գրում է.

«Գնդերեցների ծառայությունը կասեցնելուց հետո ՀՀ ԶՈւ-ում սպանությունները և ինքնասպանությունները նոր թափ հավաքեցին, այ էդ եք դուք, առանց ընկալելու,որ հոգևորականների ներկայությունը բանակում լուրջ խնդիրներ էր կանխում……դուք մեկա հարց լուծող չեք…..»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում վիճաբանությունից հետո ժամկետային ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին:

Հիշեցնենք նաև` մինչ այս դեպքը ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել էր մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։

**

 

 

ՊՆ–ն հաստատեց` օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին, ասված է հաղորդագրության մեջ։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: