❗️Հարսանիք մեկնող 2 G Class-ները մի քանի մետր տարբերությամբ վթարի են ենթարկվել
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes G» և մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes G»-ն («Յաշիկ») մեկնում էր հարսանեկան արարողության, երբ տեղի է ունեցել վթարը, իսկ այն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Նշված «Mercedes G»-ի հետ մեկ այլ «Mercedes G» էլ էր մեկնում հարսանիքի, որը կրկին Թբիլիսյան խճուղում, մի քանի մետր վերև, կրկին վթարվել էր ու բախվել կայանված «Toyota»-ին։
