Հերթը հասավ Քալանթարյաններին

Դատախազությունը շարունակում է նախկինում մասնավորեցված ունեցվածքը, տարբեր բիզնեսներ խլելու գործընթացը, որի անունը դրել են «թալանը վերադարձնել»․ այս անգամ թիրախում «Գաջեգործ» ընկերությունն է։ Դատախազությունը պահանջում է 1997 թվականի սեփականաշնորհումն անվավեր ճանաչել և ընկերության 8816 բաժնետոմս «վերադարձնել պետությանը»։

«Գաջի գործարանը» նախկինում պատկանել է Փայլակ Հայրապետյանին, այժմ պատկանում է Հայրապետյանի եղբորը` Քալանթարյանների ընտանիքին։ Ընկերության գործադիր տնօրենը 50-ամյա Արմեն Քալանթարյանն է` Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբոր որդին (ընտանիքում երկու ազգանուն են կրում)։ Քալանթարյանների ընտանիքի անունը ժամանակին կապվում էր Սաշիկ Սարգսյանի ընտանիքի հետ․ մասնավորապես, նրանց դուստրը նախկինում ամուսնացած է եղել Նարեկ Սարգսյանի («Գոնսալես» մականունով) հետ։ Այս ընտանիքի մյուս դուստրն էլ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) կինն է: Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքը իշխանամետ գործարարների ճամբարից է, նրանք ընդդիմադիր շրջանակների հետ առնչություններ չունեն:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: