Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը։
«Մենք, ընդհակառակը, արձանագրում ենք, որ մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սամանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում. մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրները ընդդիմության խոսույթը չվերցնեն և իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, ՀՀ ներքին խնդիրն է»,-նշեց Փաշինյանը։
