Սեպտեմբերի 10/11-ին 24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 07.00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր և Ջրառատ համայնքների, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: