Ինչպես են դիմակավորված իրավապահները Չաղ Ռուստամին տանում դատարանից

Այսօր քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի գործով դատական նիստն էր։ Նրա կալանքը երկարաձգվել է 21 օրով։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Մասիս Մելքոնյանի որոշումը,որը վերջինիս Ռուստամ Ստեփանյանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով եւ ԱԱԾ մեկուսարանից նա ազատ էր արձակվել։

2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ ու արդյունքում դեպքից երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի նրա վարորդին ,իսկ բուն սպանություն կատարողներին դեռ փնտրվում են:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Վերջինս կալանքը կրում էր ԱԱԾ մեկուսարանում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: